ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Եվրոպական ներդրումային բանկը 50 միլիոն եվրո վարկ կտա Հայաստանին

Եվրոպական ներդրումային բանկը 50 միլիոն եվրո վարկ կտա Հայաստանին
19.11.2016 | 10:06

Եվրոպական ներդրումային բանկը 50 մլն եվրո վարկ կտա հայկական փոքր և միջին ձեռնարկությունների ծրագրերը ֆինանսավորելու նպատակով` հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:
Վարկը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-ներին` միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով: Վարկը ուղղված կլինի գյուղմշակման և զբոսաշրջության ոլորտներին, որոնք կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում:


Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուրին, որը պատասխանատու է Հայաստանում եվրոպական ներդրումայի բանկի վարկավորման համար, նշել է. «Եվրոպական ներդրումային բանկի միջոցները, որոնք տրամադրվում են մեր հուսալի գործընկեր ՀՀ Կենտրոնական բանկին, կբարելավեն հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների` տեղական արժույթով և բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիությունը, որ կնպաստի հայկական տնտեսության դիվերսիֆիկացմանը, մասնավոր հատվածի զարգացմանը և դրական կազդի երկրում աշխատատեղերի ստեղծման վրա»:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է. «Վստահ եմ, որ այս վարկն իր արդյունավետությամբ կամրապնդի նախորդ վարկի հաջողությունը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական հասանելիության բարձրացման գործում»:
Այս վարկով Եվրոպական ներդրումային բանկը և ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում են իրենց հաջող համագործակցությունը հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու ծրագրի շրջանակներում: Փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված նախորդ 50 մլն եվրո վարկը, որը տրամադրվել է 2014-ին, ամբողջությամբ տեղաբաշխվել և մինչև այսօր այս միջոցներով ֆինանսավորվել են ավելի քան 100 նախագծեր տուրիզմի և ագրո-սննդի ոլորտներում: Տրամադրված վարկի շրջանակներում մասնակից ֆինանսական միջնորդները, մանր և միջին ձեռնարկությունները հնարավորություն են ունեցել օգտվելու Արևելյան Գործընկերության տեխնիկական աջակցության Թրասթ Ֆոնդի (EPTAFT) տեխնիկական աջակցությունից:


Եվրոպական ներդրումային բանկը (Եվրամիության բանկ) Հայաստանում ֆինանսավորում է նախագծեր Եվրամիության խորհրդի և Եվրախորհրդարանի՝ Արևելյան Հարևանության երկրների համար մանդատի շրջանակներում: 2014-2020 թթ. մանդատը թույլ է տալիս Եվրոպական ներդրումային բանկին տրամադրել 4,8 միլիարդ եվրո ֆինանսավորում ԵՄ երաշխիքով՝ նպատակ ունենալով օժանդակել այն նախագծերին, որոնք համատեղ հետաքրքրություն են ներկայացնում և Եվրամիության, և իր Արևելյան հարևանների համար մասնավոր հատվածի զարգացման, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների, կլիմայի փոփոխության ոլորտներում:

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ